Բացել լրահոսը Փակել լրահոսը
asasasasa
A A
Պաշտոնական

ԱԱՏՄ-ն հիշեցնում է մանկապարտեզների համար սահմանված հիգիենիկ նորմերը

Հաշվի առնելով վերջին շրջանում նախադպրոցական կազմակերպություններում արձանագրված դեպքերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հորդորում է`
խստագույնս պահպանել վերոնշյալ կազմակերպությունների համար սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջները։
Մասնավորապես՝
✅ կազմակերպությունների հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը՝ պարտադիր կահույքի տեղաշարժով,
✅ զուգարանների հատակը, նստակոնքերը պետք է լվանալ օրը 2 անգամ հոսող տաք ջրով,
✅ խմբասենյակների սեղանները նախքան սնունդ ընդունելը և հետո պետք է լվացվեն տաք ջրով, օճառով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են չոր վիճակում կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ,
✅ աթոռներն ամեն օր պետք է սրբվեն տաք ջրով և օճառով,
✅ ձեռք բերված խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին հանձնելը պետք է 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ (370 C) օճառով, իսկ հետո չորացնել բացօթյա։
 
Մանրամասները՝ այստեղ