Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոման Մուրադյան
A A
Քաղաքականություն

Պատգամավոր դարձավ՝ հունիսի 20-ի ընտրությունները տեղի չունեցած

ԿԸՀ-ն պատգամավորի մանդատ տվեց Ռոման Գագիկի Մուրադյանին։ Նա ստացավ մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սերգեյ Ատոմյանի փոխարեն, որը հրաժարական է ներկայացրել։ Նա Արարատը ընդգրկող ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով հաջորդ առավելագույն ձայն հավաքած թեկնածուն է։

Ռոման  Մուրադյանը 2019թ-ին ընտրվել է  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նրա կենսագրության մեջ նշված է՝ անկուսակցակցական է, բայց 2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ:

Այս ընտրություններին նա չի առաջադրված ՔՊ ցուցակով։