Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Ձեռնարվեստի համաշխարհային օրվա կապակցությամբ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն Իրանի կոոպերատիվների կազմակերպության Թեհրանի ձեռնարվեստի միության հրավերով հունիսի 11-ին այցելեց ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
 
Այս մասին տեղեկացնում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատունը։
 
ՀՀ դեսպանը շրջեց տաղավարներով, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին և ցուցահանդեսի կազմակերպիչների ու մասնակիցների հետ քննարկեց հայկական կողմի հետ համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունները: