Բացել լրահոսը Փակել լրահոսը
մազպետ
A A
Պաշտոնական

Արագածոտնի մարզպետն՝ իրեն ծեծի ենթարկելու մասին

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Ի պատասխան կայքերից մեկի  «Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում եմ.
 
 Հոդվածում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ, իբրև թե, նախընտրական քարոզարշավի շրջանակում Թալինի տարածաշրջան կատարածս այցի ընթացքում Հացաշեն համայնքում ծեծկռտուք է եղել, որևէ աղերս չունի իրականության հետ, սուտ է և ամբողջությամբ հորինվածք: Նախընտրական այցերիս ընթացքում ոչ մի նման միջադեպ չի գրանցվել, հետևաբար ոչ մեկ ծեծի չի ենթարկվել և առավել ևս ոստիկանությունը չի միջամտել:
 
 Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներին որևիցե մեկը չի կարող ծեծել, և այդ մենք ենք մեր կողմնակիցներին զսպվածության կոչ անում սադրանքներին չտրվելու և միտումնավոր լարվածություն հրահրող ուժերին կոշտ ձևով չսաստելու:
 
Ակնհայտ է, որ որոշ շրջանակներ շրջանառելով նմանօրինակ կեղծ հրապարակումներ, նպատակ են հետապնդում միտումնավոր խեղաթյուրել իրականությունը և անհաջող կերպով փորձում են անարգել իմ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը:
 
 Ի հեճուկս նման շրջանակների՝ հայտնում եմ, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպումներն անցնում են բավականին հարթ և ջերմ մթնոլորտում: Հետևաբար, գուցե, հենց մարզի բոլոր համայնքներում այդ ջերմ ընդունելությունն ու ժողովրդի ոգևորվածությունն է որոշ շրջանակների կողմից նման կեղծ տեղեկություններ տարածելու շարժառիթ հանդիսացել:
 
 Հայտնում եմ, որ պատրաստ եմ ցանկացած օր ու ցանկացած ժամի լրագրողների հետ այցելել Հացաշեն համայնք, նրանց ներկայությամբ հանդիպել բնակիչներին և տեղում պարզել՝ ենթադրյալ ծեծի որևէ միջադեպ եղել է, թե՝ ոչ:
 
 Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին»ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ պահանջում եմ հրապարակել սույն հերքումը։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ հերքումը հրապարակելուց հրաժարվելու պարագայում անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան։