Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Բուխարեստում

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն հաղթանակ տարավ Բուխարեստում ընթացող շախմատի Superbet Chess Classic խոշոր մրցաշարի 7-րդ տուրում:

Այսօր մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց մրցաշարի առաջատարներից մեկի` ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նա հենց սկզբից դիմեց ակտիվի գործողությունների և փորձեց դիրքային առավելություն ստանալ: Դա շուտով արդյունք տվեց և պարտիայի արդեն 29-րդ քայլին մրցակիցը ստիպված կանգնեցրեց ժամացույցը:

Այդպիսով, Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց մրցաշարում, վաստակեց 3,5 միավոր և ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար եռյակին: Նա այժմ բաժանում է 4-7-րդ տեղերը:

Վաղը կայանալիք 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ, որը նույնպես ունի 3,5 միավոր: