A
A
Մահվան ելքով ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ճանապարհին
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 5-րդ կմ-ին «Տոյոտա Ալփարդ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը՝ 30-ամյա Ռազմիկ Սարգսյանը, մահացել է:
Կատարվում է քննություն: Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: