A
A
«Ազատ Հայրենիք» դաշինքը այսօր քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում
Աջակցիր «Ա1+»-ին«Ազատ Հայրենիք» դաշինքը այսօր անմիջական քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում։
թեկնածուները և աջակիցները երթով անցել են քաղաքների մարդաշատ վայրերով, կոչ արել ճիշտ ընտրություն կատարել հունիսի 20-ին՝ քվեարկել «Ազատ Հայրենիք» դաշինքի օգտին։
Քաղաքացիները դիմեցին դաշինքի ղեկավարներին իրենց առավել հուզող հարցերով, առավել հաճախ՝ Հայաստանի անվտանգության վերականգնման և Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։
Հանգամանորեն ներկայացվեցին «Ազատ Հայրենիքի» մոտեցումները, մասնավորապես՝ միակողմանի արտաքին կողմնորոշման հաղթահարումը, ռազմական պոտենցիալի վերականգնումը և Արցախի անկախության միջազգային ճանաչումը։