Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դա ասելու բան չի, սա ո՞ր դարն ա․ Մարուքյանը՝ Փաշինյանի որդուն պատանդ ուղարկելու առաջարկի մասին (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն այսօր Քասախում քարոզարշավի ընթացքում անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք  գերիներին ազատ արձակելու դիմաց իր որդուն Ադրբեջան ուղարկի։

«Դա ասելու բան չի, չի կարելի նման բան ասել։ Սա ո՞ր դարն ա, որ Ադրբեջանը որ երևէ մեկի երեխային պատանդ վերցնի, դրա դիմաց ազատ արձակի գերիներին։ Նիկոլ Փաշինյանն ինչ ա անում՝ վերցնումա  էդ հռետորաբանությունն ու ասումա՝ Ալիև, հենա տալիս եմ, վերցրու, տուր գերիներին։ Սա ինչ թատրոն է»։