Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Վիդեոներ կան, թե Ծառուկյանը որտեղից փող կբերի՝ այդ մարդիկ թագավորական ընտանիքներից են. Մ․Մելքումյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասում է, թե այս անգամ երկրի ղեկավար լինելու հերթը Գագիկ Ծառուկյանինն է, և որ իշխանությունը ձևավորվելու է իրենց ձայներով։ «ԲՀԿ-ի ձայները լինելու են որոշիչ»,- համոզված է պատգամավորը։

Մ․Մելքումյանը նաև գտնում է, որ իշխանությունների բախտը որոշվելու է ընտրություններից ընդամենը 2-3 օր առաջ, հունիսի 17-18-ին ընտրողների տրամադրությունները բյուրեղանալու են։ «Խորհրդարան անցնելու են խոշոր ուժերը, երեք կամ չորս ուժ»,- հավելում է նա։

Անդրադառնալով մոտ 2 մլն միավոր վարկերի մարմանը՝ Մ․Մելքումյանն ասաց, որ դրա համար անհրաժեշտ է մոտ 1,1 մլրդ դոլար, ինչը Գ․Ծառուկյանը կարող է ներգրավել իր տարբեր կապերի միջոցով տարբեր տեղերից՝ սկսած արաբական երկրներից․ «Վիդյոներ կան, թե Ծառուկյանը որտեղից կարող է փող բերել, այդ մարդիկ թագավորական ընտանիքներից են»։ 



Մանրամասները՝  տեսանյութում