Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բա դա մա՞րդ է, խի՞ղճ ունի․ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ: Նա իր ելույթում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ գերիների  վերաբերյալ երեկվա հայտարարությանը։

 «Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը»,- ասել էր Փաշինյանը։