Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մեր ռազմական օբյեկտները պատշաճ քողարկված չէին, անգամ տեղանքի քարտեզ չենք ունեցել․ Ալեքսան Մինասյան (տեսանյութ)

«Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանն ասում է, որ Արցախյան պատերազմում պարտվեցինք, քանի որ մեր զինվորականները չունեին ռազմական գիտելիքներ։ Օրինակ, բանակը չուներ տեղանքի քարտեզները կամ բավարար քանակի քողարկման ցանցեր, և հայկական ռազմական օբյեկտների, զինտեխնիկայի մի մասը պատշաճ քողարկված չի եղել։ Նա ասում է, որ Անգամ ՀՕՊ-լավ քողարկված չի եղել, դրա համար էլ թշնամին առաջինը հենց դրանք է ոչնչացրել։ «Մարտարվեստում քողարկումը շատ կարևոր է, եթե քողարկված չես, ուրեմն բացահայտված ես»,- ասում է Ա․Մինասյանը։

Վերջինս նաև ընդգծում է, որ չենք ունեցել պատշաճ կերպով կառուցված խրամուղիներ, հաշվարկել է, որ 1 մետր խրամուղու կառուցման համար անհրաժեշտ է մոտ 22 հազար դրամ, և Հայաստանն ունի 930 կմ սահման, որտեղ պետք է նման ինժեներատեխնիկական աշխատանքներ իրականացնել։

Ա․Մինասյանը համարում է, որ բանակին հատկացված գումարների փոշիացումն է պատճառը, որ Հայաստանը պատերազմին պատրաստ չի եղել։ «Չերչիլն ասում էր՝ «չեք ծախսի բանակի վրա, կծախսեք գերեզմանների վրա»,- հավելեց նա։

Չի արվել, ըստ իս՝ կոռուպցիան է շատ եղել։ Փոշիացվել է և դա 30 տարի շարունակվել է։

Մանրամասները՝  տեսանյութում