Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania (1)
A A
Սպորտ

Իսպանիայի հավաքականը 5 նոր ֆուտբոլիստ է հրավիրել Եվրո-2020-ից առաջ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությանը նախապատրաստվող Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մրցաշարի մեկնարկից 4 օր առաջ թիմ է հրավիրել հինգ նոր խաղացողի: Այդ մասին տեղեկացնում է հավաքականի պաշտոնական կայքը:

Այդ ֆուտբոլիստներն են Ռաուլ Ալբիոլը («Վիլյառեալ»), Ռոդրիգո Մորենոն («Լիդս»), Պաբլո Ֆորնելսուն («Վեսթ Հեմ»), Կառլոս Սոլերը («Վալենսիա») և Բրիասու Մենդեսը («Սելթա»): Նրանք թիմից առանձին կմարզվեն և կապրեն, քանի որ վերջերս կորոնավիրուս են հայտնաբերել հավաքականի ավագ Սերխիո Բուսկետսի մոտ, որն ինքնամեկուսացված է և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։

a1+ispania 2.jpg (396 KB)

Իսպանիայի ընտրանին այսօր ընկերական խաղ կանցկացնի Լիտվայի ազգային թիմի հետ, սակայն դրան կմասնակցեն երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները: Առաջին հանդիպումը Եվրո-2020-ում իսպանացիները կանցկացնեն հունիսի 14-ին, Շվեդիայի ազգայինթիմի հետ: