Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժաննա Անդրեասյան
A A
Հասարակություն

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Սիրելի ուսուցիչներ, երկրորդ փուլով ստացված հայտերն էլ հաշվի առնելով՝ պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն, դուք ազատ եք ընտրել այն կազմակերպությունը, որտեղ ուզում եք վերապատրաստում անցնել։
 
Երաշխավորված են նաև շուրջ 30 դասընթացներ, որոնցից որևէ մեկը նախորդող մեկ տարվա ընթացքում անցած լինելու պարագայում ուսուցիչները հնարավորություն ունեն ավտոմատ հավաքագրել նշված կրեդիտները»,- գրել է Անդրեասյանը: