Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աբովյանից սկսելը խորը իմաստ ունի․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Աբովյան քաղաքից։ ԲՀԿ վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Աբովյանից սկսելը խորը իմաստ ունի և ևս մեկ անգամ շեշտեց իրենց կարգախոսը՝ անվտանգ հայրենիք, զարգացող պետություն։

Նրա խոսքով՝ անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի հետ բարեկամական կապերն ավելի ամրապնդել ոչ միայն խոսքով, այլև գործով․ «Պատերազմի ժամանակ նույնպես ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է, որ առաջին օրվանից մինչև այսօր մեր կողքին է, դա մենք պետք է ամրապնդենք, հզորացնենք, զարգացնենք»։

Իր խոսքը միշտ գործ է, ասաց Ծառուկյանը, և եթե ասում է զարգացող տնտեսություն և պետություն, անպայման իրագործելու է։ Երկու տարիների ընթացքում, նրա խոսքով, ժողովրդի վիճակն ավելի է վատացել, չկա այդպիսի ընտանիք, որ երկու-երեք մարդու անունով վարկ չլինի և այդ ամենը պետք է շտկել։

«Եթե այդպես շարունակվի, դուք կարո՞ղ եք ձեր վարկերը, պարտքերը փակեք։ Դրա համար այս ժամանակահատվածում ցանկացած պետություն աջակցում է, ձեռք է մեկնում իր ժողովրդին։ Դրա համար առաջինը պետք է ժողովրդի հանդեպ քայլ կատարվի, որ մարդիկ կարողանան հետ բերել իրենց ունեցվածքը, պետությունը պետք է ներում շնորհի», - ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ մեծ ներդրումներ ու գումարներ են պետք ավելացնել բյուջեում, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր ոլորտները։ Եվ այդ գումարները չեն լինի առանց ներդումների, աշխատանքի ու աշխատատեղերի, արտահանումների․ «Այնքան աշխատատեղեր պետք է լինեն, որ դրսից էլ գան աշխատեն, իմանան, որ աշխատատեղեր կան»։

Ուսանողների համար էլ, նրա խոսքով, քայլ չի կատարվում։ Այսօր ուսանողը դուրս է մնում երեք տարի սովորելուց հետո, որովհետև չի կարողանում վարձը վճարել, նրա կարծիքով, դա ցավալի է և ամոթ է․ «Ամբողջ աշխարհում կան պետություններ, որ եթե ուսանողը ընդունվում է, գիտելիք ունի, պետությունը պայմանագիր է կապում նրա հետ, որ վճարելու է վճարը առանց տոկոսի։ Ուսանողը սովորում է, ավարտելուց հետո պետությունը պարտավորություն է վերցնում, որ պետք է տեղավոր աշխատանքի։ Ուսանողը շխատում է ու փակում է պետության պարտքը»։

Գագիկ Ծառուկյանը նաև ներկայացրեց այլ խնդիրներ, որոնք իրենց նախընտրական ծրագրում են։