Ամերիկացի 17-ամյա թենիսիստուհին Ֆրանսիայի բաց առաջնության լավագույն ությակում է
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկացի 17-ամյա թենիսիստուհի Կորի Գաուֆը շարունակում է վստահ ելույթները Փարիզի Ռոլան Գարոսի կորտերում ընթացող թենիսի Ֆրանսիայի կանանց առաջնությունում:
Այսօր կայացած 4-րդ փուլի խաղում նա 6:3, 6:1 հաշվով վստահ հաղթեց Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերին: Հանդիպման ընթացքում ամերիկուհին թույլ չի տվել սխալ մատուցման ժամանակ: Նրա հաջորդ մրցակիցը կլինի Բարբորա Կրեյչիկովան:
Այդպիսով, Կարի Գաուֆը դարձել է երկրորդ ամենաերիտասարդ թենիսիստուհին, որը Ֆանսիայի բաց առաջնությունում հասել է քառորդ եզարփակիչ փուլ: Նա այժմ 17 տարեկան 86 օրեկան է: Այդ ցուցանիշով ռեկորդը պատկանում է Նիկոլ Վայդիշովային, որը 2006 թվականի 17 տարեկան 44 օրական հասակում է մտել Ռոլան Գարոսի 1/4 եզրափակիչ:
Ի դեպ, Կորի Գաուֆը տարել է 9-րդ անընդմեջ հաղթանակը, քանի որ մինչ այդ նա տիրել էր թենիսի Պարմայի մրցաշարի գլխավոր մրցանակին: