Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանցիների ներթափանցումը մեր տարածք նվեր կլիներ Հայաստանին, եթե չլիներ այս ծախված վիճակը․ Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

«Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ, «Ազատ հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ արտահերթ ընտրություններից հետո եթե իշխանության գան, հարկելու են չհիմնավորված հարստությունը։

«Մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր չեն կարող հիմնավորել իրենց հարստությունը, և այդպիսի մարդիկ մի գործընթացով անցնելու անհրաժեշտություն ունեն, որպեսզի հիմնավորեն իրենց հարստության աղբյուրները։ Եվ այն հարստությունը, որը չունի ողջամիտ բացատրություն, պետք է լրացուցիչ հարկման առարկա դառնա, որովհետև նախկինում ինչ-որ խումբ մարդկանց համար ստեղծված էին հարկերը չվճարելու, պետական կանոնները չպահպանելու, մենաշնորհային կամ այլ առավելություններ ունենալու պայմաններ։ Այսօր այդ խավը պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրի, մյուս հատվածը լինի արտոնյալ վիճակում։ Բայց, իհարկե, կա բիզնեսի, սեփականության ինստիտուտի պահպանման խնդիր, և մենք գտնում ենք, որ ամենաարդյունավետ տարբերակը լրացուցիչ հարկ մտցնելն է այն հարստության համար, որի սեփականատերերը չեն կարողանա ողջամիտ բացատրություններ տալ։ Այսինքն՝ կապիտալի վեթինգ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Վերջինս անդրադարձավ նաև մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈՒ-ի ներխուժման փաստին և նկատեց, որ դա արդյունք է հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին պայմանագիրը։ Նա նաև գտնում է, որ ՀՀ-ն՝ որպես կողմ, պետք է շահագրգռված լիներ իր սահմանը հատած ադրբեջանցի զինվորներին գերի վերցնել, հատկապես որ այս օրերին այդ երկրում դատում են մեր ռազմագերիներին։

«Եթե չլիներ ծախված վիճակը, ադրբեջանցիների ներթափանցումը մեր տարածք նվեր կլիներ»,- հավելում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում