Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina
A A
Սպորտ

Քաղաքական սկանդալ Եվրո-2020-ից առաջ. Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի

Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականը երեկ պաշտոնապես ներկայացրել է այն մարզաշապիկը, որով պետք է հանդես գա Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարում: Այն մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում: Պատճառն այն է, որ մարզաշապիկի վրա պատկերված են Ուկրաինայի սահմանները, որն ընդգրկում է նաև Ղրիմ թերակղզին, որը 2014 թվականից գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ:

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Ուկրաինայի հավաքականի ներկայացրած մարզաշապիկը, նշելով, որ այն չի հակասում ֆուտբոլի եվրոպական միության պահանջներին: Ռուսաստանի ֆուտբոլի միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը իր հերթին հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ն պետք է արգելի Ուկրաինային հանդես գալ այդ մարզաշապիկով` հավելելով, որ կանոնակարգը թույլ է տալիս նման սիմվոլներ օգտագործել միայն մարզումային, բայց ոչ խաղային մարզաշապիկների վրա: