Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մեր թատրոնի երգիչները, ինչպես և մեր զինվորները, կարող են, բայց զենք չունեն․ Ռուբեն Քոչար (տեսանյութ)

Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Լեոնկավալլոյի «Պայացներ»-ի պրեմիերան:

Բեմադրող ռեժիսոր Ռուբեն Քոչարի խոսքով ներկայացումը բեմադրող ռեժիսորի և բեմադրող դիրիժորի համատեղ ներդաշնակ աշխատանքի արդյունքն է, նաև դերակատարների հիանալի կազմն է։

«Մենք շատ բարդ իրավիճակում ենք բեմադրել ներկայացումը, քանի որ երկիրն իր դժվարին օրերն է ապրում և ինչ-որ բան ստեղծել այս օրերին հեշտ խնդիր չէ։ Թատրոնի ողջ կազմը հերոսական գործ է արել, որովհետև սա էլ մեր պայքարի ձևն է, մեր դաշտն է, որտեղ մենք պայքարում ենք, ստեղծում ենք և ապացուցում, որ կանք և ապրում ենք»,- ասաց պարոն Քոչարը և հավելեց․ «Մենք բավական կարող ուժեր ունենք, ուղղակի ինչպես մեր զինվորները կարող են, բայց զենք չունեն․․․ մենք էլ, ինչպես մեր երկիրը, նույն իրավիճակում ենք։ Սակայն կգա ժամանակը և կգնահատենք մեր թատրոնը»։

Կանիոյի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանն ընդգծեց, որ Լեոնկավալլոյի «Պայացները» աշխարհի ամենշատ պահանջարկ ունեցող ներկայացումներից է, և կարևոր է, որ մեր թատրոնն ունի մեներգիչների այն կազմն ու ուժերը, որով հնարավոր եղավ բեմադրել ներկայացումը․ այն այսուհետ կընդգրկվի խաղացանկի մեջ։