Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo 4.06.
A A
Սպորտ

Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանի վերջին հույսը Բուդապեշտն է

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը մայիսի 22-ից հունիսի 4-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հավաքի ավարտից հետո գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանդ Կարապետյանը մեկնել են Բուդապեշտ։ Այնտեղ մեր մարզիկը կմասնակցի ձյուդոյի աշխարհի առաջնությանը, որը օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու վերջին հնարավորությունն է։