Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դանակահարություն Դիլիջանի Անանյան փողոցում․ հանցագործությունը բացահայտվել է (տեսանյութ)

Մայիսի 28-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և ազդրի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, բայց շատ բան պարզել չէր հաջողվել. տուժած դիլիջանցին պնդել էր, թե վնասվածքներն ընկնելու հետևանք են:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեսգիշերին մոտ տուժած տղամարդը Դիլիջան քաղաքի Անանյան փողոցում վեճի է բռնվել ազգականի ու նրա որդու հետ, խփել է նրանց, ինչի հետևանքով ազգականն ընկել է և ընկած տեղից իր մոտ եղած դանակով պատասխան հարվածներ է հասցրել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: