Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olmpiakan
A A
Սպորտ

Օլիմպիական ժամացույց Երևանում

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Ucom ընկերության հետ համատեղ Երևանի Հյուսիսային պողոտայում բացել է Տոկիոյի ամառային օլիմպիական 32-րդ խաղերի մեկնարկը ազդարարող հետհաշվարկի ժամացույց:

Բացման արարողությանը մասնակցել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Ucom ընկերության տնօրեն Արա Խաչատրյանը։ Օլիմպիական խաղերի մեկնարկից մնացել է 50 օր։

Հայաստանն այս պահին ունի 9 օլիմպիական ուղեգիր։ Դրան կավելանան նաև ծանրամարտի երկու ուղեգրերը։

«Մենք կանխատեսում ենք մոտավորապես 16 օլիմպիական ուղեգրեր։ Թիմերն արդեն ունեն իրենց նախապատրաստման պալանները։ Մարմնամարզիկները նախատեսել են հավաք անցկացնել Թբիլիսիում, ըմբիշները այժմ գտնվում են Ալուշտայում։

Երբ թիմերի կազմերը վերջնական պարզ կլինի, մենք կկազմակերպենք նաև օլիմպիական մարզազգեստի շնորհանդես։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ամեն ինչ անում է խաղերում մեր երկրին հաղթանակներ պարգևելու համար», - ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։