Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԵՄ դեսպանը Մեղրիում էր

Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը Դեսպան Վիկտորինը Մեղրիում էր՝ հայտնում են Եվրամիության հասյատանյան գրասենյակից։

Հայ-իրանական պետական սահմանին՝ դեսպանը հանդիպել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։ Դեսպան Վիկտորինն ընդգծեց փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։

Կողմերը համաձայնել են հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։