Բացել լրահոսը Փակել լրահոսը
837091238_1412309347658323_1585794634430578126_n
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
 
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ալեն դը Մյուզյեին Հայաստանում իր դիվանագիտական գործունեության համար եւ ցանկացել հետագա հաջողություններ։
 
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության հարցեր։