Բացել լրահոսը Փակել լրահոսը
194787725_4446620462015970_682456796037832741_n
A A
Հասարակություն

Լավ լուր ամուսնությունը գրանցել պատրաստվողների համար

Արդարադատության նախարարության Վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսաինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է, որ այսուհետ ամուսնության պետական գրանցման համարպետական տուրք չի գանձվի։

«Նախկինում, եթե զույգը ցանկանում էր ամուսնություն գրանցել, պետք է նախապես՝ տասն օր առաջ, մոտենար ՔԿԱԳ տարածքային մարմին, դիմում գրեր, վճարեր 1000 դրամ պետտուրք, ու առնվազն տասն օրից նոր հնարավոր կլիներ գրանցել ամուսնությունը։

Օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ամուսնություն գրանցելու դեպքում պետությունը տասն օրից շուտ ժամկետում գրանցումը կատարելու համար սահմանել էր արտաբյուջետային վճար, օրինակ՝ մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 150.000 ՀՀ դրամ։

Արդարադատության նախարարությունը բարեփոխումների արդյունքում այս ժամկետները կրճատել է, իսկ պետտուրքն ընդհանրապես հանել»,-գրել է Մարտիրոսյանը։