Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan xorvatia
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ. մեր թիմը 9 խաղ անպարտելի է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընկերական խաղ անցկացրեց Խորվաթիայի ազգային թիմի հետ:

Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպումը վստահ սկսեցին տանտերերը, որոնք 24-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացեցին հաշիվը: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Իվան Պերիշիչը:

Հետագայում դաշտի տերերը ձեռքից բաց թողեցին մի քանի վտանգավոր պահեր, իսկ ահա երկրորդ խաղակեսում փոխարինման մտած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն 72-րդ րոպեին կատարած առաջին իսկ հարվածոբ գրավեց մրցակից դարպասը: Հետագայում թիմերին չհաջողվեց նոր գոլ խփել և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Այդպիսով, Հայաստանի հավաքականն շարունակեց անպարտելի խաղերի շարքը: Այն արդեն հասել է 9 անընդմեջ հանդիպման:

Մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 5-ին, Շվեդիայում: