Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքել Հռոմի «Ռոմայի» հետ: Այդ մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Մեր ֆուտբոլիստը կնքել է ընդամենը մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետն ավարտվում է 2022թ հունիսի 30-ին:     

«Երկու տարվա ընթացքում «Ռոման» ինձ գերեց և թիմ, և քաղաքով, և իր կրքոտ երկրպագուներով: Ակումբի ամբիցիաները բավական մեծ են և ես հպարտ եմ, որ գալիք մրցաշրջանում կարող եմ իմ ներդրումն ունենալ նպատակների իրագործման հարցում», - պայմանագիր ստորագրելուց հետո ասել է մեր ֆուտբոլիստը:

«Ռոմայի» սպորտային տնօրեն Տիագո Պինտուն հայտնել է, որ ակումբն ուրախ է, որ Հենրիխ Մխիթարյանը որոշել է շարունակել ելույթները թիմում: «Նա արդեն խաղադաշտում ցույց է տվել, որ կարևոր դեր է կատարում թիմում: Նա մեծապես կօգնի թիմին նոր նպատակներին հասնելու համար», - ասել է ակումբի ղեկավարը: