Բացել լրահոսը Փակել լրահոսը
194267849_2040704646072134_3306244635146269724_n
A A
Հասարակություն

Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ՝ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը

Որոշում է կայացվել, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեսպանությունը հայտարարել էր՝ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։

Անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։