Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_3367
A A
Բիզնես Հասարակություն

Երևանի 2800-ամյակի այգու շատրվաններն այսօրվանից գործում են

Երևանի 2800-ամյակի այգու շատրվանային համալիրն այս տարի միացվեց ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին:

 Բացման օրը համընկնում է նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ:

Չնայած համավարակով պայմանավորված որոշ սահմանափակումներին, շատրվանները կսկսեն գործել ամբողջ ծավալով:  Այսօրվանից քաղաքացիները հնարավորություն ունեցան իրենց հանգիստն ու երեխաների ուրախ ժամանցը կրկին կազմակերպել բոլորի կողմից սիրված ջրառատ և կանաչաշատ հանգստի գոտում: