Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Փրկարարները դուրս են բերել Հրազդանի կիրճն ընկած քաղաքացուն

Մայիսի 31-ին, ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում գտնվող ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Ա․ Հ․-ին (ծնված 1975 թ․), բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։