Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Հասարակություն

Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Հունիսի 1-ին, ժամը 08։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասիննհայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։