«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը
Աջակցիր «Ա1+»-ին
2021թ. մայիսի 27-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ 1961թ. ծնված Եղիշե Մանուկյանը տեղում մահացել է, իսկ 1968թ. և 1973թ. ծնված ուղևորները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ օպերատիվ խումբ:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արցախի քննչական կոմիտե