Լևոն Արոնյանը դեմառդեմ կհանդիպի ադրբեջանցի շախմատիստների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը առաջիկայում կմասնակցի երկու խոշոր մրցաշարերի։ Հունիսի 5-14-ը նա հանդես կգա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք 2021 Superbet Chess Classic սուպերմրցաշարին։ Հայտավորված են 10 շախմատիստ։
Լևոն Արոնյանի առաջիկա մրցակիցները կլինեն ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Վեսլի Սոն, ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովը, Շախրիյար Մամեդյարովը, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, նիդեռլանդցի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հունգարացի Ռիչարդ Ռապոպորտը և ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն։
Մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով, դասական շախմատի կանոններով։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 325 հազար դոլար։ Բուխարեստի մրցաշարի ավարտից հետո Փարիզում կմեկնարկի արագ և կայծակնային շախմատի խոշոր մրցաշար, որին կմասնակցեն 12 շախմատիստ, այդ թվում Լևոն Արոնյանը։ Վերջինիս մրցանակային հիմնադրամը հավասար է 150 հազար դոլար։