Բացել լրահոսը Փակել լրահոսը
Adult-male-Vipera-darevskii-VEDMERDEJA-ORLOV-TUNIYEV-1986-from-Zekeriya-Turkey-MNHN-1
A A
Հասարակություն

Ստեփանակերտում օձերն ակտիվացել են

Մայիսի 30-ին Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում օձի հայտնաբերման վերաբերյալ նույն փողոցից 2 կանչ է արձանագրվել: Սողունները հայտնաբերվել են Ստեփանակերտ քաղաքի Փիրումյան փողոցի բնակելի թաղամասում: Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը:

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են սողուններին և տեղափոխել տարածք: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին, լինել ուշադիր և ցանկացած սողուն նկատելու դեպքում՝ ձեռք չտալ և անհապաղ զանգահարել 911 ահազանգման կենտրոն: