A
A
«Խաչքարերի պուրակում» այսօր կանցկացվի «Արցախի բարիքներ» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում այսօր անցկացվելու է «Ստեփանակերտ-Երևան» համագործակցության շրջանակում իրականացվող «ԱՐՑԱԽԻ ԲԱՐԻՔՆԵՐ» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառը, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 30-ին, ժամը 13:00-22:00 «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ մետրոյի հարևանությամբ):
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված կլինեն արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներն ու ծառայությունները: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով ներկայացված կլինեն արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: