Բացել լրահոսը Փակել լրահոսը
3
A A
Հասարակություն

Փաշինյանի և մյուս քաղաքական գործիչների նկատմամբ վերաբերմունքը՝ ըստ հարցման․ IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` Նիկոլ Փաշինյանիn հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը՝ «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը՝ «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը՝ «բարենպաստ»։

Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոսը՝ «բարենպաստ»։

Ստորև ներկայացնում ենք Հայաստանում հայտնի քաղաքական գործիչների վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։

193936320_238455124749110_1078271377199341111_n (1).jpg (131 KB)