Բացել լրահոսը Փակել լրահոսը
1053792
A A
Հասարակություն

Խնկո Ապոր գրադարանում Հունիսի 1-ը կնշվի արցախցի փոքրիկների մասնակցությամբ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժինը:  

«Աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երևանում և մարզերում օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ են կազմակերպվում, որին ավանդաբար միանում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:  Հունիսմեկյան ծրագիրն այս տարի գրադարանում մեկնարկելու է փոքրիկ արցախցիների և զինծառայողների երեխաների հյուրընկալությամբ: Ժամը 11:00-16:00-ին գրադարանում նախատեսվում են միջոցառումներ բոլոր փոքրիկների համար. նրանք կարող են դիտել Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը, գրադարանի հարթակում մասնակցել բացօթյա  նկարչությանն ու կավճանկարչությանը, կատարել նկարազարդումներ ժամանակակից մանկագիրներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հեքիաթների հիման վրա»,-ասված է հաղորդագրությունում:

Օրվա ընթացքում նախատեսվում է նաև ինտերակտիվ խաղ-քննարկում Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» հետաքրքրաշարժ գրքի շուրջ: Դերասան Ստ. Շահինյանը երեխաների համար հեքիաթներ կպատմի, իսկ գրադարանի դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր: