Բացել լրահոսը Փակել լրահոսը
70544_b
A A
Հասարակություն

Երևանում ծառն ընկել և փակել է ճանապարհի երթևեկելի գոտին

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն ընկել և մասմաբ փակել է ավտոճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ընկած ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի գոտուց։