Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Հասարակություն

Մայիսի 29-ին կսահմանափակվի Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը

Մայիսի 29-ին` առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասի, Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքապետարանը։
 
Տեղում իրականացվելու են լուսավորության արդիականացման աշխատանքներ, ինչով պայմանավորված կդադարեցվի թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը:
 
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: