Բացել լրահոսը Փակել լրահոսը
00A9B8CF-AFDB-400A-8423-EA2889504948_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենի վարչակազմին հորդորում են դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

Ամերիկայի ձայն

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Դևիդ Վալադաոյի կողմից հղված կոչին` հորդորելով դադարեցրել ԱՄՆ-ի ռազմական որեւէ աջակցություն Ադրբեջանին: Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում կոչ է արվում Բայդենին անհապաղ վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը:

«Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին, մի երկիր, որը Արցախը էթնիկ զտման ենթարկեց, երկիր, որը շարունակում է պահել հայ ռազմագերիներին, եւ այժմ է օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում»,- նշված է նամակում: Նամակն ընդգծում է, որ եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ-ի Կոնգրեսը կանոնադրական եղանակով կարգելի Ալիևի ռեժիմին որևէ տեսակի զենքի մատակարարում կամ աջակցության ցուցաբերումըյ:

Կոնգրեսականների նամակում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնող դերը տարածաշրջանում, հարձակում գործում հայերի դեմ՝ նրանց իսկ հայրենիքում, տապալում ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից որևէ տեսակի ռազմական կամ անվտանգային աջակցություն Ադրբեջանին»,- նշված է նամակի եզրափակիչ հատվածում:

ԱՄՆ-ում արդյունավետ որոշում կայացնելու համար, ըստ սահմանադրության, պահանջվում է Ներկայացուցիչների պալատի, Սենատի եւ նախագահի աջակցությունը: Սակայն որոշ դեպքերում Կոնգրեսը կարող է ինքնուրույն կայացնել որոշում, եթե իր երկու պալատներում առկա է այնքան ձայն, որը բավարար է նախագահի վետոն շրջանցելու համար:

Շատ հաճախ է պատահում, որ մի քանի տասնյակ կոնգրեսականների նման նամակներին ավելի ուշ միանում են այլ կոնգրեսականներ: Լինում են դեպքեր, երբ հարցը դրվում է այս կամ այն, կամ Կոնգրեսի միանգամից մի քանի հանձնաժողովներում: Այսպիսով Կոնգրեսն ահազանգում է մի խնդրի մասին, որն ըստ իրեն, դուրս է մնացել երկրի գործադիր իշխանության ուշադրությունից:

Երեսուներկու կոնգրեսականների կողմից պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված վերջին այս նամակը նպատակ ունի բացատրելու, որ վարչակազմն, Ադրբեջանի ռազմական օժանդակությունը չդադարեցնելով, նպաստում է նրա ռազմատենչ քաղաքականության խորացմանը: Կոնգրեսականները հույս ունեն, որ հարցը կդրվի հանձնաժողովների օրակարգում: