Բացել լրահոսը Փակել լրահոսը
189886689_4196050600459803_3832799276402745681_n
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստան է մեկնել

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 25-ին, մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
 
Այցի շրջանակում նախատեսվում է նախարարի պաշտոնակատարի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարի հետ, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպում ղազախական «KazakhInvest» Ազգային ներդրումային ընկերություն խորհրդի նախագահ Մեիրժան Յուսուպովի հետ։