Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ով փորձում է հակադրել գերտերությունների շահերը՝ հիմար է, կամ ազդեցության գործակալ․ Եղոյան (տեսանյութ)

Ով փորձում է մեր երկրում հակադրել գերտերությունների շահերը, նա առնվազն հիմար է, կամ ազդեցության գործակալ։ Այս կարծիքին է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը․

«Ով փորձում է հայհոյել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Իրանին, Ֆրանսիային, Չինաստանին, Հնդկաստանին, նա Հայաստանի թշնամին է։ Մենք մեր գործողություններով չպետք է որևէ գերտերության դեմ դավադրության նշույլ անգամ թույլ տանք»։

Ըստ Եղոյանի՝ ամեն ինչ պետք է անել, որ մեր երկրում գերտերությունների շահերը ոչ թե հակադրվեն, այլ համադրվեն․

«Մեծերի հետ հարաբերություններում մենք պետք է դնենք միայն մեր՝ հայկական շահը, իսկ ուրիշների շահը սեփականի տեղ ներկայացնելու դեպքում այն ոչ միայն կանտեսվի, այլ նաև կտորպետահարվի կրկնակի ուժով՝ որպես մակաբույծ շահ»։

Եղոյանը առաջարկեց հայաստանակենտրոն ուժերին՝ մեկ տեղ խմբվել և մեկ ձայնով խոսել արտաքին աշխարհի հետ և մեկ միասնական կամքով դիմագրավել մեզ սպառնացող մարտահրավերներին։