Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb_31
A A
Հասարակություն

Սա սնահավատության, կախարդանքի և ԱՀ պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է․ ԱՀ ԿԳՄՍՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է․
 
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության:
 
Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին:
 
Արձանը ապամոնտաժելու համար այսօր համապատասխան գրություն կհղեմ Ստեփանակերտի քաղաքապետ պարոն Դ. Սարգսյանին: Այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը և արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում:
 
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյան