Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Ռուս-հայկական հարաբերությունները ստուգված են ժամանակով․ Լավրով

Ռուս-հայկական հարաբերությունները ստուգված են ժամանակով: Այս մասին Аргументи и факты-ին տված հարցազրույցում հայտարարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե հաջողվե՞ց Ռուսաստանին լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ՝ չնայած Ղարաբաղում ռազմական վերջին բախման ելքը Հայաստանի համար բարենպաստ չէր։

«Մեր երկիրը միշտ պատրաստ է եղբայրական հայ ժողովրդին տրամադրել իր ուսը, ինչի մասին վկայում է այն, որ  Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ջանքեր ներդրեցին 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում հասնելու կրակի դադարեցմանը։ Այսօր կարելի է ասել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ամրագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, իրագործվում են»,-ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ հայ -ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն ղարաբաղյան հակամարտության խնդրով․ «Մենք ունենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն։ Հաջողությամբ զարգացնում ենք հարաբերությունները նաև առևտրի ու էկոնոմիկայի ոլորտներում»։