Բացել լրահոսը Փակել լրահոսը
1621845621
A A
Հասարակություն

Հրեաները ներողություն են խնդրել հարձակման ենթարկված Հայոց պատրիարքարանի 2 հայ սպասավորներից

Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ: Այս մասին գրում է hayernaysor.am կայքը։

Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին: Քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը: