Բացել լրահոսը Փակել լրահոսը
քամի
A A
Հասարակություն

Ջերմաստիճանի նվազում, քամու ուժգնացում, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերին

Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, մայիսի 25-ին և 26-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում կանխատեսվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ՝ հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մայիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր, մայիսի 27-29-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-ին և 26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Արցախում այսօր սպասվում են անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ: