Բացել լրահոսը Փակել լրահոսը
189229747_501584181277783_8355130944770657616_n
A A
Հասարակություն

Բանալու վրայի գրությունները այլևս տեսանելի չեն

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։

Նշենք, որ երեկ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներ են եղել՝ կապված Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ։ Երեկ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների պատասխանատուները տեղում ծանոթացել են բանալու տեսքով արձանի վրա պատկերներին ու գրություններին և արձանագրել, որ արձանը չի համապատասխանում նախապես ներկայացրած էզքիզին, որին էլ համաձայնություն էր տվել քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի այսօրվա հաղորդագրության համաձայն՝ բանալու ճակատագիրը կորոշվի շուտով՝ մասնագիտական եզրակացությունից հետո: