A
A
Կենցաղային աղբ՝ չնախատեսված վայրերում․ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած արգելքին, մեր համաքաղաքացիները շարունակում են աղբ նետել չնախատեսված վայրերում։
Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նման իրավիճակների մասին փաստող լուսանկարներ։
Հիշեցնենք, որ մինչեւ 1 խ․ մ ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով։
Մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով։