Իշխանությանը հարմար է, որ իրեն օպոնենտ լինեն մարդիկ, ում հանդեպ մի 8 քրեական գործ է հարուցված (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼՀԿ-ն վերջնական ցուցակ կկազմի այսօրվա համագումարից հետո։ Լրագրողների հարցերին ի պատասխան նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և հավելեց՝ ԼՀԿ-ն մնալու է այնպիսին, ինչպիսին կա։
Վերջինս նշեց, որ իրենց դռները բաց են բոլոր ուժերի և մարդկանց համար, դրա համար դեռ ցուցակ չեն կազմել և պատրաստ են նոր անուններ ընդգրկել։
Մարուքյանը նաև նշեց, որ իրենք գումարով իրենց շուրջ կարծիքներ չեն գեներացնում․
«Փողով անում են հարցումներ, մարդիկ փողոցում ասում են «Լուսավոր Հայաստան», կտրում են, տակը մնում է Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան։ Ժողովուրդը տեղամասերում կորոշի՝ ով է ֆավորիտ ուժ։ Հունիսի 20-ի գիշերը կտեսնեք ֆավորիտը որն է »։
Մարուքյանը նաև նշեց, որ իր կուսակցությունը լքած գործիչներին դավաճան չի համարում, կուսակցությունը ապրող օրգանիզմ է, դրանք գործընթացներ են, որոնք պետք է տեղի ունենան։
ԼՀԿ ցուցակում կլինեն նոր անուններ, բայց ոչ աղմկահարույց դեմքեր։
Ըստ Մարուքյանի՝ իրենք իշխանության համար հարմար ընդդիմություն չեն, իշխանությանը հարմար է, որ իրեն օպոնենտ լինեն մարդիկ, ում հանդեպ մի 8 հատ քրեական գործ է հարուցված։