Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատ-Արմենիային» և չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրեց (տեսանյութ)

VEBT Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան որքան մոտենում է ավարտին, այնքան աականխատեսելի են դառնում իրադարձությունները:

Այսօր կայացան հետաձգված հերթական խաղերը: Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Հյուրերը հաղթական գոլը խփեցին 90+2 րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 40 միավոր և ընդհուպ մոտեցավ մրցաշարի միանձնյա առաջատար «Նոային», որը մեկ խաղ ավել է անցկացրել: Դա նշանակում է, որ եթե ալաշկերտցիները հաղթեն մնացած երկու հանդիպումներում, ապա կդառնան հանրապետության չեմպիոն:

«Արարատ-Արմենիան» 38 միավորով 3-4-րդ տեղերը բաժանում է «Ուրարտուի» հետ, որն այսօր կայացած խաղում սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Արարատին»: Վերջինը 37 միավորով զբաղեցնում են 5-րդ տեղը:

Առաջնության ավարտին մնացել է անցկացնել ընդամենը 5 հանդիպում: