Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իմ ցանկությունն է, որ մերը մնա մեզ, ուրիշինը՝ ուրիշին․ Արթուր Աբրահամը անցնում էր Կառավարության կողքով (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ կառավարության մոտ՝ պահանջելու չեղարկել փաստաթուղթը, որը առաջարկվել է Ռուսաստանի կողմից և պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության մոտ էր նաև բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքական հարցերին չի խառնվում, ուզում է միայն, որ խաղաղություն լինի։

Նշեց, որ ակցիային չէր մասնակցում, պարզապես անցնում էր տարածքով․

«Իմ ցանկությունն այն է, որ այն, ինչը մերն է, մնա մեզ, ուրիշինը մնա իրեն»։

Հարցին, թե ի՞նչ զգացողություն ունի պարտությունից հետո, բռնցքամարտիկն ասաց՝ պարտվողը պետք է ավելի ուժեղ հետ գա։

Արթուր Աբրահամն ասում է՝ պետք է միախմբված և ուժեղ լինել հակառակորդին ջախջախելու համար, ինչպես պատերազմի օրերին էր։

Նշեց նաև, որ տեղյակ չէ, ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, հետևաբար՝ կարծիք հայտնել չի ուզում։